Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էրդողանը շարունակում է դատապարտել Մակրոնին

Էրդողանը շարունակում է դատապարտել Մակրոնին
29.04.2019 | 12:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին նորից քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու համար։ «Ֆրանսիայում ապրող 700000 հայերին դիմելը քեզ չի փրկի, պարոն Մակրոն»,- հայտարարել է Էրդողանը իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Կիզիլկախամամ քաղաքում։

2015-ին Եվրախորհրդարանը ապրիլի 24-ը հայտարարեց հայերի ցեղասպանության զոհերի եվրոպական հիշատակի օր։ 2019-ին Ֆրանսիան այդ օրը նշեց առաջին անգամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանությունը, որին զոհ են գնացել 1,2- 1,5 միլիոն հայեր, ճանաչել են 30 երկրներ ու պատմաբանների հանրությունը։ Թուրքիան հրաժարվում է ցեղասպանության փաստը ընդունել՝ պնդելով, որ պատերազմից ու սովից տուժել է երկու կողմերի բնակչությունը։ Էրդողանի խոսքով՝ եթե Թուրքիան արել է այն, ինչի մեջ մեղադրվում է, «ոչ ոք չէր կարող խոսել միլիոնավոր հայերի մասին, որ ապրում են Եվրոպայից Ամերիկա, Հյուսիսային Աֆրիկայից Կովկաս մեծ տարածքներում»։ Փետրվարին Էրդողանն արդեն մեղադրել էր Էմանուել Մակրոնին, որ «նորեկ» է քաղաքականության մեջ, իսկ Ֆրանսիային, որ ինքն է «ցեղասպանություն» գործել Ալժիրում գեղաութատիրության շրջանում ու մասնակցել է Ռուանդայի ցեղասպանությանը։ Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարեց, որ Ֆրանսիան մտադիր է սատարել հայերի ցեղասպանության ճանաչմանը՝ որպես ոճիր մարդկության դեմ և «հնարովի ոչինչ» Ֆրանսիային չի կանգնեցնի։
RFI


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ինչու՞ Էրդողանը նույն համառությամբ մեղադրանքներ չի ներկայացնում Իտալիայի կամ Պորտուգալիայի իշխանություններին և միայն Էմանուել Մակրոնին է թիրախ ընտրել։ Իսկ ընդհանրապես՝ ակնկալելով համաշխարհային հանրության ցեղասպանության ճանաչումը, մենք նույն սխալը չե՞նք գործում, ինչ 1915-ին, երբ սպասում էինք, որ նույն այդ համաշխարհային հանրությունը կկանխի ցեղասպանությունը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ